ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մարդկանց հետ զրույցներն ու ՊՆ` որոշակի պարբերականությամբ ներկայացվող հաղորդագրությունները, ցույց են տալիս, որ ի տարբերություն խախտումների առաջին փուլին, ադրբեջանական կրակահերթերն ունեն նպատակաուղղված բնույթ և կոնկրետ թիրախավորում:

Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ են  արձանագրում:

Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում` տեղեկատվական, դիվանագիտական դաշտում և կոնկրետ «հողի վրա», ինչն առաջին հերթին իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես, որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular