ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան անհանգստացած է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկությամբ, քանի որ դա կարող է վտանգել նրա մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Լրագրողների հետ զրույցում նման մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է ridus.ru–ն։

Նա հաստատել է, որ Մոսկվային անհանգստացնում է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությունը, քանի որ դա հակասում է ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին։ Գրուշկոն ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս է բարձրացրել  այդ հարցը հայ գործընկերների հետ շփումներում։ Նրա խոսքով, Հայաստանը տնտեսական զարգացման մեջ զգալի հաջողությունների է հասնում ԵԱՏՄ-ում իր մասնակցության շնորհիվ և աճ է ցույց տալիս առանցքային ոլորտներում։ Սակայն, եթե արևմտյան բլոկը դրդի Հայաստանին փոխել իր ռազմավարական կուրսը, երկիրը վտանգում է կորցնել այդ առավելությունները և բախվել աշխարհաքաղաքական սուր մարտահրավերների։ Փոխնախարարը նաև նշել է, որ նման զարգացումը կարող է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի և իր մյուս ավանդական դաշնակիցների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular