ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհեթեթ է անվանել Ուկրաինայի տարածքային պահանջները Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ Ղրիմի վերադարձը, և սուր քննադատության է ենթարկել The New York Times-ին և դրա թղթակից Փիթեր Բեյքերին։

«Փիթեր Բեյքերը՝ շատ կողմնակալ և անտաղանդ գրող (...), հետևել է իր խմբագրի պահանջներին և գրել, որ Ուկրաինան պետք է վերադարձնի իր տարածքը, այդ թվում՝, կարծում եմ, Ղրիմը, և այլ ծիծաղելի պահանջներ», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցի իր էջում արված գրառման մեջ։

Նախագահը մեղադրել է հրատարակությանը և դրա հեղինակին կողմնակալության մեջ և նշել. «Ինչ գործարք էլ որ կնքեմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված, անկախ նրանից, թե որքան լավը լինի այն, նույնիսկ եթե դա երբևէ կնքված մեծագույն գործարքը լինի, The New York Times-ը (...) այն կանվանի վատ»։

Թրամփը հերթական անգամ նախկին նախագահ Ջո Բայդենին է մեղադրել ուկրաինական ճգնաժամի համար և ընդգծել. «Սա քնկոտ Ջո Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես պարզապես փորձում եմ կարգուկանոն հաստատել այն քաոսի մեջ, որը թողել են ինձ Օբաման և Բայդենը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular