ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը

ՍՊՈՐՏ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլ է խփել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում։

Սա ֆրանսիացու 34-րդ գոլն է Մադրիդյան թիմի կազմում։

Ֆրանսիացին 21-րդ դարում իր դեբյուտային մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում խփած գոլերի նոր ռեկորդ է սահմանել։

Նախկինում Ռուդ վան Նիստելրոյը (2006/07) և Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10) մադրիդյան ակումբի կազմում իրենց առաջին մրցաշրջանում խփել էին 33 գոլ։

«Ռեալ Մադրիդի» ողջ պատմության ընթացքում միայն մեկ խաղացող է ավելի շատ գոլ խփել ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում՝ Իվան Սամորանոն, որը 1992/93 մրցաշրջանում խփել է 37 գոլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular