ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ստեփանծմինդա (Կազբեգի) մունիցիպալիտետում սպանության մեջ կասկածվողի հարազատները ծնկի իջան զոհի ընտանիքի առջև՝ ներողություն խնդրելու համար։ Այս պահի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ուրբաթ օրը կասկածյալի ընտանիքից մոտ երկու տասնյակ տղամարդ է եկել, այն տունը, որտեղ տեղի էր ունենում մահացածի հուղարկավորության արարողությունը։ Նրանք ծնկի են իջել և գլուխները խոնարհել։

Որոշ ժամանակ անց երկու ընտանիքների տարեց տղամարդիկ ձեռք են սեղմել և գրկախառնվել։ 

Ինչպես նշում են լրատվամիջոցները, Վրաստանում նման ժեստը համընդհանուր ընդունված սովորույթ չէ, սակայն լեռնային շրջաններում, ինչպիսին է Կազբեգին, որտեղ պատվի և համայնքային համերաշխության ավանդույթները հատկապես ուժեղ են, սա կարող է լինել հաշտեցմանն ուղղված քայլ և կանխել արյունալի թշնամության զարգացումը:

Նշենք, որ հանցագործությունը տեղի է ունեցել Սուրբ Զատիկին՝ ապրիլի 20-ին։ Կազբեգիի շրջանում 47-ամյա Գիա Խաիկաշվիլին դաժանորեն սպանվել էր. նա ստացել էր տասըից ավելի դանակի հարված և շուտով մահացել հիվանդանոցում՝ արյունահոսությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular