ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիա էր մեկնել, Տալլինում մի քանի հոգի հայ էին գտել ու հանդիպում կազմակերպել: Դե, դա՝ դեռ մի կողմ: Սովորական փաշինյանական շոու է ու հատկապես վերջին շրջանում նրա այցերի համար սովորական պատկեր: Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին, որը նախկինում, ըստ մամուլի հրապարակումների, որոշակի սկանդալների մեջ է հայտնվել, և որը չափազանց ջերմորեն ընդունեց Փաշինյանին, ինչի համար հանրային մեծ քննադատության արժանացավ, դա արդեն Եկեղեցու խնդիրն է, Մայր աթոռի արձագանքին սպասող թեմա:

Շատ ավելի «ուշագրավ» էր Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե՝ Տալլինը կոկիկ, խնամված քաղաք է: Տալլինի՝ դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի խնամվածությունը Փաշինյանին «մտքերի էր մղել» առ այն, որ էստոնացիները մաքրասեր են ու հայրենասեր: Փաշինյանի ակնարկը և զուգահեռը չափազանց բացահայտ է, քանզի նրա դիտարկման առանցքն այն է, թե ինչո՞ւ Հայաստանում էլ այդպես չէ:

Ու, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ ոչ թե տեղական ինքնակառավարման ու հանրապետական իշխանությունները, նրանց՝ կառավարել չկարողանալն են պատճառները, որ մեր մոտ էլ այդպես չէ, այլ... մեղավոր է մեր ժողովուրդը, որը, ըստ Փաշինյանի, փնթի է ու հայրենիքը չսիրող:

Այսինքն, ըստ Փաշինյանի, էլի ժողովուրդն է մեղավոր: Այլ ժողովուրդները Փաշինյանի համար լավն են, հայ ժողովուրդը՝ վատը:

Հ.Գ.-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին արժե հիշեցնել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը միանգամայն կոկիկ, մաքուր, խնամված քաղաք էր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular