ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրացական ընդդիմությունը Երևանում ավելի քան 20 հանդիպում է անցկացրել Աբխազիայի և Հարավային Օսիայի «դե ֆակտո իշխանությունների» հետ արևմտյան տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների միջնորդությամբ։

Այդ մասին Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ուչա Նանուաշվիլին է ասել ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովին և Ալեքսեյ Ստոլյարովին (Վովան և Լեքսուս), որոնք զանգահարել են նրան նախկին շախմատիստ և օտարերկրյա գործակալ Գարի Կասպարովի անունից, հաղորդում է politnavigator.net-ի թղթակիցը։

«Ես անձամբ երկար ժամանակ ներգրավված եմ եղել Աբխազիայի հետ վստահություն ստեղծելու որոշ երկխոսությունների և ծրագրերի մեջ: Մենք հանդիպումներ ենք ունեցել աբխազական կողմի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել Երևանում, որը չեզոք վայր է: Այն ապահով է երկու կողմերի համար էլ այնպես, ինչպես Ստամբուլը և եվրոպական երկրները: Մենք երկխոսություն ենք ունեցել որոշակի դե ֆակտո իշխանությունների, ինչպես նաև դե ֆակտո օմբուսմենի և տարբեր խմբերի հասարակական պաշտպանների հետ», – ասել է Նանուաշվիլին և մանրամասնելով, որ շփումները տեղի են ունեցել Աբխազիայի նախկին նախագահ Ադգուր Արձինբայի օրոք, քանի որ նոր նախագահ Բադրա Գունբան ռուսամետ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular