ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի նախագահ Մասու Փեզեշքիանը Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ըստ Իրանի նախագահի` Թեհրանն ու Բաքուն մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը։ «Մենք պնդում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, և Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին», - ասել է Իրանի նախագահը։

Հայաստանի հարավային հարևանի այս հայտարարություններն առաջին հայացքից կարող են լուրջ մտահոգություն և վրդովմունք առաջացնել հայ հանրության միջև, մինչդեռ Իրանը մշտապես եղել է այս դիրքորոշմանը, քանի որ ինքն էլ անջատողական տրամադրություններ ունեցող խմբեր ունի իր երկրում, ուստի և մշտապես, նույնիսկ այն ժամանակ, երբ Արցախը հայկական էր, հայտարարել է տարածքային ամբողջականության կարևոր սկզբունքի առաջնայնության մասին։

Միևնույն ժամանակ, Փեզեշքիանը Բաքվում հայտարարություններ է արել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին։ «Կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա»- ասել է նա ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի»,- ասել է Փեզեշքիանը։

Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին` Իրանի նախագահը նշել է, թե իրենք աշխատում են պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի «Ադրբեջանի սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան, այս ուղղությամբ ահռելի գործ է արվում»։

Էմմա Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular