Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է, և անհնար է թույլ տալ, որ այս «մեռնող» երկրի մնացորդները որոշ ժամանակ անց միանան ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իմ կարծիքով, Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է։ Սա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե որքան ժամանակ կգործեն դրա մնացորդները, ում դրանք պետք կգան պրագմատիկ արևմտյան աշխարհում՝ առանց էներգետիկ ռեսուրսների և արդյունաբերության, առանց հեռանկարների և ներուժի», - ասել է Մեդվեդևը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նույնիսկ եթե քայքայվող պետությունից ինչ-որ բան մնա, և այն շարունակի գոյություն ունենալ, այդ մնացորդներին չի կարելի թույլ տալ դառնալ ՆԱՏՕ-ի մաս։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է նաև Ուկրաինայի երկկողմ համաձայնագրերի մասին այլ երկրների հետ։ Նրա խոսքով՝ դրանք անընդունելի են, եթե սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։