ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 11 ԱԹՍ Ռյազանի մարզի տարածքում, 8 ԱԹՍ՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 7 անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի մարզում, 4-ական ԱԹՍ՝ Ղրիմում և Սև ծովի ջրատարածքում, 2-ական ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի և Բելգորոդի մարզի տարածքում, 1-ական ԱԹՍ՝ Կալուգայի և Բրյանսկի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև ապրիլի 29-ը Մոսկվայի ժամանակով 06:00-ն ՀՕՊ միջոցներն ընդհանուր առմամբ ոչնչացրել են 91 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ, ամենից շատը՝ 40 անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի մարզում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular