ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․   Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակ­ցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ հերթական ցինիկ գրառումը երեկ բուռն արձագանք էր առաջացրել:

Մասնավորապես, պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է՝ ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում: Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 30․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular