ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը` Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է եւ հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական: Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, եւ հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում: Նրա երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները, մեր տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, իր ընկերական հարաբերություններին եւ հնուց արմատացած սկզբունքներին նվիրված: Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում:

Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ եւ Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 30․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular