Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԵՄ-ին միանալու հարցն ինչ-որ կերպ արագորեն լռեցվեց։ Հայ քաղաքական գործիչներն այլևս չեն խոսում դրա մասին, և մամուլը չի գրում դրա մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի պատրաստվում է մեկնել Մոսկվա մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը նշելու համար։ Իսկ ԵՄ-ին միանալու հարցը վերահսկող փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում։
Փաշինյանի Մոսկվա մեկնելու որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ, մասնավորապես տնտեսական պատերազմով, կարծում է հայ քաղաքագետ Արման Բոշյանը, գրում dzen.ru dzen.ru–ն։
«Հնարավոր է Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք բացատրել են, որ իր որոնած ուղղությունը չի աշխատի. ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն հետաքրքրված չեն Հայաստանով, ոչ ոքի չի հետաքրքրում վարչապետի վարկանիշը, և Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է փրկել իր տնտեսությունը», - կարծիք է հայտնել Բոշյանը։
Նրա խոսքով Երևանը հասկացել է, որ տարածաշրջանում և հատկապես Հայաստանում կլինի այնպես, ինչպես կհամաձայնվեն Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կպնդի, որ հետխորհրդային տարածքը լինի իր ազդեցության տակ։ Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքում ոչ ոք չի օգնի Հայաստանի կառավարությանը։ Նա կարող է համաձայնության գալ միայն Ռուսաստանի և որոշ չափով Իրանի հետ», - նշել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Բոշյանի խոսքով, դա մեծ շուկա է, բայց ոչ ուժային կենտրոն։ Եվրամիությունն այսօր կախված է Միացյալ Նահանգներից ռազմական և ռեսուրսների առումով։ «Դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կնստեն բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցնելով տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին վերաբերող հարցերը, ընդ որում դրան Հայաստանին նույնիսկ չեն հրավիրվի։ Սա այդ «սինուսոիդալ» քաղաքականության հետևանքն է, երբ մի կողմից հայտարարում ես Ռուսաստանի հետ մերձեցման և մայիսի 9-ի շքերթին մասնակցելու մասին, իսկ մյուս կողմից քվեարկում ես Ռուսաստանի դեմ, կամ լինելով ԵԱՏՄ անդամ, օրենք ես ընդունում ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին, ինչն անհեթեթություն է», - ընդգծել է Բոշյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը