ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած գիշեր ՀՕՊ ուժերը Ռուսաստանի շրջանների վրա խոցել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։

Նախարարության տվյալներով՝ Կուրսկի մարզի տարածքում խոցվել է 15 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի և Օրյոլի մարզերում՝ ութ և յոթ անօդաչու թռչող սարք, Վլադիմիրի մարզում՝ երեք անօդաչու թռչող սարք և Բելգորոդի մարզում ևս մեկը։

Ավելի վաղ Ռոսավիացիան ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Իվանովոյի, Նիժնի Նովգորոդի և Յարոսլավլի օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ։

SHOT Telegram ալիքի տվյալներով՝ սահմանափակումները նախնական կարգով մտցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular