Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խաթարում է խաղաղության ջանքերը և վարվում է ահաբեկչի պես։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի ակնարկը, որ նա ցանկանում է հարձակվել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի վրա։
«Սա ևս մեկ ապացույց է, որ հենց Զելենսկին և նրա ծայրահեղական ավազակախումբն են խաթարում խաղաղության ջանքերը», - նշել է նա՝ ընդգծելով, որ սա այն է, ինչ անում են դասական ահաբեկիչները։
Զախարովան հավելել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակը «բառացիորեն ուղիղ եթերում ահաբեկչական գործողություններ է պլանավորում»։