Արայիկ Հարությունյանը խոսել է Բաքվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 1-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների գործով կեղծ դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատարանում ցուցադրվել և հետազոտվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը պարունակող տեսանյութ, որում նա, իբր, խոսել է Մալիբեյլիի և այլ վայրերի մարտերին մասնակցած հայ վաշտի հրամանատարներից մեկի մասին։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, Հարությունյանը նշել է, որ ինքը չի մասնակցել այս մարտերին և ասել, որ այդ ժամանակ նա սովորում էր Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։