ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոալիցիոն գործընկերը շանտաժ է անում ՔՊ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունն ամենևին էլ դեմ չի լինի պաշտոնից հեռացնել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, բայց այդ դեպքում լուրջ խնդիրների է բախվելու։ Ավելին, կոալիցիոն գործընկեր «Հանրապետությունն» արդեն բացահայտ անցել է շանտաժին։ Մասնավորապես երեկ իր հարցազրույցներից մեկում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը բացահայտ ասել է, որ եթե որոշվի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, իրենք բոլորը վայր կդնեն լիազորությունները։

Հիշեցնենք՝ «Հանրապետությունը» կոալիցիոն հուշագրով ստացել էր Երևանի մեկ փոխքաղաքապետի, վարչական 3 շրջանների ղեկավարների պաշտոնները և ավագանու նիստերին, «Հանրապետություն» խմբակցության անդամները շատ ավելի ու մոլեռանդորեն են պաշտպանում ՔՊ ներկայացրած նախագծերը, քան նույնիսկ իշխող ուժի անդամները։ Բայց վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իրավիճակը կարծես թե փոխվել է։ Դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիական ակտիվիստին՝ «Հանրապետություն» կուսակցությունը, ընդհուպ կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի շուրթերով հայտարարում է, թե Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չի ներկայացնելու, իսկ կուսակցության տարածած հաղորդագրությունը տեղի ունեցած միջադեպին ընդհուպ աշխարհաքաղաքական երանգներ էր տվել։

Մեր տեղեկություններով՝ նախօրեին Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մեղմորեն առաջարկվել է վայ-թաղապետին հրաժարական ներկայացնել պաշտոնից, ինչին «Հանրապետություն» կուսակցության ամբողջ ակտիվը դեմ է արտահայտվել, պարզ ասելով, որ իրենք խնդիրներ կհարուցեն ՔՊ-ի համար։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ հարցը քննարկել են կուսակցությունում և հետդարձի որևէ ցանկություն չունեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ առանց այն էլ լուրջ խնդիրների է բախվում գրեթե բոլոր մակարդակներում, այժմ ստիպված է համակերպվել իր կոալիցիոն գործընկերոջ շանտաժի հետ։ Հակառակ պարագայում, Երևանում ֆորս-մաժորային իրավիճակ կարող է ստեղծվել ընդհուպ մինչև քաղաքապետի պաշտոնանկություն և նոր ընտրություններ։

Անահիտ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular