ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 3 մարզում դադարեցվել է ՀՎԿԱԿ-ի լաբորատորիաների աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի 3 մարզում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներն արդեն օպտիմալացվել են, այսինքն՝ աշխատանքները դադարեցվել են։ Աղվերանում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան:

Խոսքը վերաբերում է Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի լաբորատորիաներին՝ մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական։
Տնօրենը բացատրեց՝ ՀՎԿԱԿ-ն ամեն մարզում ունի մեկական մասնաճյուղ և դրանց կազմում գործող լաբորատորիաներ, որոնք գործում են տարբեր ծավալով։
Հաշվի առնելով աշխատանքների արդյունավետությունը՝ որոշում է կայացվել մոտ մարզերի մասնաճյուղերի լաբորատոր գործունեությունը դադարեցնել։

«Մասնաճյուղը ողջ ծավալով իր գործունեությունը շարունակում է իրականացնել՝ իմունականխարգելման, հակահամաճարակային և լաբորատոր, այսինքն՝ մենք միանշանակ կարևորում ենք մեր իրականացրած գործառույթները յուրաքանչյուր քաղաքում և գյուղում։ Որևէ բացասական հետևանքով սա չի ունենում ո՛չ մարզի, և ո՛չ տվյալ մարզի բնակչի համար։Աշխատակիցների մեծ մասին համակարգում այլ աշխատանք է առաջարկվել, փորձել են նվազեցնել կրճատվող աշխատակիցների թիվը»,- ասաց Աթոյանը։

Նրա խոսքով՝ լաբորատոր փորձանմուշները վերցվում են, վերջին՝ լաբորատոր հետազոտության փուլն իրականացվում է ռեֆերենս լաբորատոր կենտրոնում։
Աթոյանը շեշտեց՝ այսօր ամբողջ աշխարհում լաբորատորիաներին խիստ պահանջներ են ներկայացվում, մեր երկիրն այս հարցում բավականին հետ էր, սակայն հիմա մեծ քայլերով առաջ է գնում։ Ըստ նրա` խոսքը չի վերաբերում լաբորատոր հետազոտության, լաբորատոր արդյունքի որակին, այն միշտ պահպանվել է։ Խիստ պահանջները վերաբերում են նաև, օրինակ, աշխատանքային պրոցեսների կազմակերպման որակին, շենքային պայմաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular