ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, 1 հոգի կարողացել է դուրս գալ ավտոմեքենանյից, իսկ 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կամ մնացել է ավտոմեքենայում, կամ դուրս է ընկել մեքենայից և հատնվել Դեբեդ գետում:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մազի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Այս պահին հրշեջ-փրկարարները գետի երկայնքով իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ:  Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը:  

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Էդգար Ս.-ն է, իսկ որոնվողը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն: Էդգար Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular