ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ Յամալին համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ. Մունիր Նասրաուի

ՍՊՈՐՏ

Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, խոսել է որդու ապագայի մասին, ինչպես նաև այն մասին, որ չպետք է զուգահեռներ անցկացվեն իր որդու և տարբեր ժամանակաշրջանների աստղերի միջև։

«Նա բավականաչափ ուժ ունի շարունակելու իր վրա աշխատելը։ Նա դա անում է հինգ տարեկանից, և արդեն իսկ տեսանելի է նրա կարողությունների միայն տասը տոկոսը։

Պետք չէ նրան համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ։ Խնդրում եմ՝ մի արեք դա։ Նա Լամին Յամալն է։ Նա ցանկանում է լինել իր ժամանակների կուռքը»,– Նասրաուիի խոսքերն է մեջբերում sport.es-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular