Զախարովա. Գաջիևի խոսքերը Հայաստանի չեզոքության մասին չեն վերաբերում ՀԱՊԿ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԿ-ը երկրներ միավորող կազմակերպություն է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինք, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այդպես նա մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքերը, ով նշել էր, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե ռազմական դաշինքներին մասնակցությունը։ Ինչպես նշել է դիվանագետը, այդ հայտարարությունը չի վերաբերում ՀԱՊԿ-ին, գրում է News.ru–ն։
«ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, դա մի կազմակերպություն է, որը միավորում է այն երկրներին, որոնք մտահոգված են իրենց սեփական անվտանգությամբ։ Եվ այնտեղ չկա որևէ բառ՝ ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ էլ գործունեության պատմության մեջ, որը ցույց կտա, որ այդ կառույցն ուղղված է եղել որևէ մեկի դեմ», –հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները հաշվարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորության վերաբերյալ բոլոր ռիսկերը։ Նրա խոսքով Երևանը պետք է զգույշ լինի։ Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հիշեցրել էր, որ Երևանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և չի պլանավորում վերադառնալ «նախկինում գոյություն ունեցած հարաբերություններին»։ Նրա խոսքով Հայաստանը «չի տեսնում իրեն այնպիսի ռազմական դաշինքում, որը չի գործում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը