Հայաստանը հայտարարել է, թե ինչպես է անվանելու իր կոնյակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը որոշել է, որ հայկական կոնյակը կվերանվանվի «Հայկական բրենդի», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գրում է News.ru-ն։ Նրա խոսքով, հանրապետությունը և ԵՄ-ն հաստատել են նոր ապրանքանիշի առաջխաղացման ծրագիրը։ «Կատարված աշխատանքի արդյունքում «Հայկական կոնյակ» անվանման փոխարեն առաջարկվել է «Հայկական բրենդի» անվանումը»,– ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական ալկոհոլային արտադրանքը չի կարելի կոնյակ անվանել։ Նրա խոսքով, կոնյակը ի սկզբանե ոչ թե խմիչքի, այլ Ֆրանսիայի մի շրջանի անվանում է, ուստի այդ անվանումը Հինգերորդ Հանրապետության ոչ նյութական արժեքն է։ Ըստ Հայաստանի կաբինետի ղեկավարի, նույնիսկ ընտանիքներում հայերը «կոնյակը պետք է անվանեն բրենդի»։ Այնուամենայնիվ, հետխորհրդային երկրների մշակույթում ձևավորվել է որոշակի տեսակի խմիչքը կոնյակ անվանելու ավանդույթ անկախ արտադրության վայրից։
Դեռևս 2021 թվականին էին Հայաստանը և Եվրամիությունը համաձայնագիր կնքել երկրում արտադրվող ալկոհոլային խմիչքներում «կոնյակ» անվանումը օգտագործելուց հրաժարվելու վերաբերյալ։ Այդ որոշման համար ԵՄ-ն Երևանին վճարել է 3 միլիոն եվրո։ Համաձայնագրի պայմանների համաձայն Հայաստանին տրվել է 14 տարի կոնյակ ապրանքանիշը շուկայից փուլ առ փուլ դուրս բերելու և 25 տարի նույնը երկրից դուրս անելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը