ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՆԳՆ-ն արգելել է Մոսկվայում ԱԹՍ–ներ գործարկել Մայիսի 9-ի տոնակատարությունների նախաշեմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է մայրաքաղաքում Մայիսի 9-ի տոնակատարությունների նախաշեմին բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործարկման արգելքի մասին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Օդային տարածքի նկատմամբ ուժեղացված վերահսկողության շրջանակներում իրավապահները կկանխեն կոպտերների, դրոնների, ավիամոդելների և այլ անօդաչու թռչող սարքերի գործարկման ցանկացած փորձ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

ՌԴ ՆԳՆ-ում հավելել են, որ օդային տարածքի օգտագործման կանոնների խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ մինչև 50 հազար ռուբլի տուգանքով։

Նաև ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեն ոչնչացնել առանց համաձայնեցման գործարկված անօդաչու սարքերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զենք կիրառել քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պաշտպանելու համար։

Գերատեսչությունը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին կոչ է անում պահպանել անվտանգության միջոցները և քաղաքի օդային տարածքում հայտնաբերված ցանկացած անօդաչու թռչող սարքի մասին հայտնել 102 հեռախոսահամարով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular