ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախլիկներն ավելի հաճախ են հաջողակ ղեկավարներ դառնում. հետազոտություն

ՖՈՏՈ

Ձախլիկներն ավելի հաճախ են հաջողակ ղեկավարներ դառնում, պարզել են ամերիկյան Donald G Costello College of Business քոլեջի հետազոտողները: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ձախլիկ լինելու հատկանիշը միավորում է աշխարհի 472 խոշորագույն ընկերությունների հաջողակ գործադիր տնօրեններին։ Ընդհանուր առմամբ, 1000 գլխավոր գործադիր տնօրենների 91%-ը գրում է ձախ ձեռքով, և նրանց ղեկավարած ընկերությունների բիզնես կատարողականը միջինից մի քանի անգամ բարձր է:

Ըստ հետազոտողների՝ որոշակի կապ կա ձախլիկ գործադիր տնօրենների և նրանց ղեկավարած ընկերություններում նորարարությունների կիրառման, բացառիկ արտոնագրերի գրանցման և  ավելի բարձր եկամուտներ ունենալու միջև:

Հաջողակ ձախլիկ ղեկավարների շարքում են Մարկ Ցուկերբերգը, Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular