ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում թմրանյութի խոշոր խմբաքանակով Ուկրաինայի երկու քաղաքացի է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ոստիկանությունը թմրանյութի մեծ խմբաքանակ է առգրավել Ուկրաինայի երկու ձերբակալված քաղաքացիներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Խուզարկությունների արդյունքում 20-ամյա երկու ուկրաինացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց մեթադոնի 103 փաթեթ։ Ձերբակալվածները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու և իրացնելու փորձի մեջ։ Դրա համար նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular