ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են իրենց «զգում» շինարարության հետ կապ ունեցող ընկերությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի տարբերություն մի շարք ոլորտների, Հայաստանում շարունակում է կայուն աճ արձանագրել շինարարության ծավալը: Ի մասնավորի, 2025 թ. տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13,6 տոկոս: Եթե դիտարկենք ըստ ամիսների, ապա աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:

Բնականաբար, շինարարության հետ փոխկապակցված են նաև շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունների ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ զուտ այս ոլորտի գծով առաջատարը «Դոմուսն» է:

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դաշտի խոշոր «խաղացողները» միայն շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով չեն զբաղվում, այլ նաև կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլնի: Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցանկում միանգամից հինգ ընկերություն լավագույն հարյուրյակում է: Խոսքը «Դոմուս», «Բարսիս», «Փրիթի ուեյ» («Վեստա»), «Վեգա», «ՎիԷլՎի սենթր» ընկերությունների մասին է: Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր փաստ. եթե փոխկապակցված ընկերությունների վճարած հանրագումարը նկատի ունենանք, ապա ոլորտի առաջատարն այս դեպքում ևս «Դոմուսն» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular