ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն գեղամնազարյաններ կան ընդդիմության շարքերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ հանրությունը զայրացած է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին, ներկայումս անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը չի բացառել, որ ընդհուպ կարող է միանալ «Քաղաքացիական պայմանագրին»՝ հրաժարվելով մասնակցել Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը։ Հիշեցնենք, օրեր առաջ հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը դիմել էին ԱԺ պատգամավորներին Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց սկսելու կապակցությամբ։

Ընդդիմությունն առայժմ զերծ է մնում հստակ կարծիք հայտնելուց, հասկանալով, որ այս պահին չունեն բավարար ռեսուրսներ Փաշինյանին իշխանազրկելու։

Գեղամ Նազարյանը, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր է, բավականին կոշտ շեշտադրումներով էր խոսում Նիկոլ Փաշինյանի հասցեին, ընդհուպ ամբիոնից անձնական վիրավորանքներ հասցնելով նրան և իր կնոջը։ Ժամանակին աշխատելով Փաշինյանի թերթում, Գեղամ Նազարյանը հրաշալի գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ, և այդ մասին պարբերաբար հայտնում էր իր ելույթներում։ Ընդդիմությունն էլ ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով, Գեղամ Նազարյանին տարավ խորհրդարան։

Կարճ ժամանակ անց բացահայտվեց, որ Նազարյանն ամենևին էլ մտադիր չէ պայքարել փաշինյանական իշխանության դեմ, դուրս եկավ «Հայաստան» դաշինքից, և այսօր գրեթե շարժվում է «Քաղպայմանագրի» ուղեծրով։ «ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու»,- ասել է Գեղամ Նազարյանը։ Վերջինս դարձել է նաև իշխանական լրատվամիջոցների, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպասելի հյուրը, որին հրավիրում և խոսեցնում են ընդդիմության դեմ։ Ի դեպ, հայտնի չէ, թե որքան գեղամնազարյաններ կան այսօրվա ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններում, ուրիշ ովքեր են գործարքի գնացել ՔՊ-ի հետ՝ հանուն մի կտոր հացի։

Լիլիթ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular