ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրբանը բացատրել է՝ ինչու է կոնֆլիկտ ունեցել Զելենսկու հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ստիպված է եղել կոնֆլիկտ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քանի որ նրա խոսքերում անթաքույց սպառնալիք է նկատել: Այս մասին Նա հայտնել է Հունգարիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է RBC-ն։

Օրբանը պարզաբանել է, որ դժգոհ է եղել Զելենսկու այն հայտարարությունից, որ Հունգարիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։ Օրբանի կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին սպառնալիք կստեղծի Հունգարիայի համար և կսնանկացնի Բուդապեշտը:

Նրա խոսքով՝ «Զելենսկին պայմանավորվել է Բրյուսելի հետ մինչև 2030 թվականը իր երկիրը ԵՄ-ին անդամակցելու մասին» և ցանկանում է, որ այդ որոշումը կատարվի հունգարացիների կողմից։ Ըստ Օրբանի՝ «Զելենսկին հույս ունի, որ Հունգարիան կունենա ուկրաինամետ կառավարություն, որը կվայելի Բրյուսելի աջակցությունը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular