ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի ղեկավարն առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի Ֆրանսիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի: Նա կմեկնի Ֆրանսիա, հայտնում է Mehr գործակալությունը:

Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի: Մակրոնը «կրկնելու է Ֆրանսիայի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը: Այս մասին գրում է france24.com-ը:

«Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության և ժողովրդավարության», - նշված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում Մակրոնը կընդգծի իր պահանջները սիրիական կառավարությանը, առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում՝ Լիբանանի և ահաբեկչության դեմ պայքարի մասին։

Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular