ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել. պատմության այս օրը (07 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Բելառուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝ Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։

1893-ծնվել է հայ բժիշկ գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։

1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։

1941-ծնվել է հայ խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։

1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։

1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։

1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշքեկյան արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։

2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թվականին  ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է եղել նաև Հայաստանը։ 

2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:

2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է մինչև մայիսի 29-ը։

2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը  խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:

2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ վաղը հայտարարում է «ոչ աշխատանքային օր» և աջակիցներին կոչ է արել  ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:  

- գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

2020- Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

399  մ․թ․ա․-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։

1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։

1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։

1800-վախճանվել է իտալական և ֆրանսիական կոմպոզիտոր Նիկոլլո Պաչչինին։

1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալյերին։

1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։

1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։

1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը՝ համաձայն որի Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։

1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրոտեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։

1907-հիմնադրվել է թուրքական «Ֆենիլբախչե» ֆուտբոլային ակումբը։

1915-Գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա, զոհվել են 1198 ուղևորներ։

1920-ստորագրվել է պայմանագիր ՌՍՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։

1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսեռների կուսակցության ղեկավարներից մեկը հանդիսացող Բորիս Սավենկովը։

1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխաիլ Լոմոնոսովի անվան։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլացիայի մասին արձանագրությունը։

1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերության։

1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի ՆԱՏՕ մտնելու առաջարկը։

1960-Միխաիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։

1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։

1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։

1995-Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 200 000 կարբովանեց արժողությամբ մետաղադրամ։

2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպվող, տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արևի միջև։

2021-Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար Եգոր Լիգաչովը:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular