ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնափայտ

ՖՈՏՈ

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում է ձեռնափայտը կարևոր դեր խաղացել ջենտլմենի կերպարում մարմնավորելով նրա ոճն ու կարգավիճակը։ Դա պարզապես աքսեսուար չի եղել, այլ եղել է մի տեսակ պարտադիր տարր։ Այսօր ձեռնափայտը հիմնականում կապված է բժշկական սարքի հետ, որն օգնում է սահմանափակ շարժունակությամբ մարդկանց, իսկ առաջ՝ 17-18-րդ դարերի Եվրոպայում, ձեռնափայտը խորհրդանշում էր մարդու զարգացման կարևոր փուլերը։ Դա նշան էր տղայից փեսացու դառնալու պատրաստ չափահաս տղամարդու անցնելուն: Ինչպես ֆրակը կամ ծխամորճը, այնպես էլ ձեռնափայտը հասունության նշան էր։ Ձեռնափայտի տերը ցույց էր տալիս, որ իր այդ աքսեսուարը պատահական չէ։ Ակնկալվում էր, որ տղամարդը, ով ձեռնափայտ ունի, պետք է հետևի վարքագծի որոշակի կանոնների։ Օրինակ, պարոնը չպետք է անմտածված կերպով կրի այն, երբ նա տուն էր մտնում նրան խնդրում էին միջանցքում թողնել գլխարկը, ձեռնոցները և, իհարկե, ձեռնափայտը։ Դա հարգանքի և հյուրընկալության նշան էր, որը ցույց էր տալիս, որ տանտերը պատրաստ է երկար ժամանակով ընդունել հյուրին։
Այն ժամանակ ձեռնափայտն ուներ տիկնոջ հետ զբոսանքի ժամանակ վարվելու իր կանոնները: Ջենթլմեն ստիպված էր այն դնել ձախ ձեռքի մեջ, որպեսզի չխանգարի տիկնոջը, որը քայլում էր նրա հետ թև-թևի, դա քաղաքավարության և հարգանքի կարևոր դրսևորում էր։ 

Այսօր մենք ձեռնափայտն ընկալում ենք որպես ակնհայտ ու ինքնըստինքյան մի բան, բայց իրականում նրա հայտնվելը տղամարդկանց նորաձևության մեջ ուներ տրամաբանական բացատրություն։ 17-րդ դարում տղամարդիկ կրում էին կոշտ շրջանակներով և ծավալուն ուրվանկարներով հագուստ։ Նման կոստյումներով անհնար էր պարզապես ձեռքերը գրպանները դնել կամ դրանք հարմարավետ դիրքով պահել, ուստի ձեռնափայտը գործնական խնդիր էր լուծում. այն օգնում էր ազատել ձեռքերը և միևնույն ժամանակ ոճային տեսք ունենալ: Ավելին, երբ այն ժամանակ ձիերն ու սրերն այլևս հասանելի չէին առօրյա օգտագործման համար, ձեռնափայտն էր դարձել տղամարդու համար կարևոր աքսեսուար։ Բացի դա այն թանկարժեք իր էր ու հպարտության առիթ։ Օրինակ Լյուդովիկոս 14-րդը կրում էր գոհարներով պատված ձեռնափայտ, որն ընդգծում էր նրա վեհությունն ու կարգավիճակը։ Այնուամենայնիվ, դրա օգտագործումը չէր սահմանափակվել միայն գեղագիտական նպատակներով: Բժիշկները, օրինակ, օգտագործում էին դրա քացախով թաթախված գլուխը գոլորշիներ ներշնչելու և հիվանդություններից պաշտպանվելու համար։ Կային նաև ավելի էքսցենտրիկ տարբերակներ, երբ ձեռնափայտերի մեջ տեղադրվում էին ժամացույցներ, հեռադիտակներ կամ նույնիսկ աստղադիտակներ։ 

Այնուամենայնիվ ժամանակի ընթացքում ձեռնափայտը կորցրեց իր ժողովրդականությունը, և ահա թե ինչու: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ձեռնափայտը մնում էր տղամարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը, իսկ նորարարներն անընդհատ առաջարկում էին նոր տեսակներ՝ հարմարեցված տարբեր մասնագիտություններին ու հոբբիներին։ Կային ձեռնափայտեր ինժեներների, ատաղձագործների, ճարտարապետների և նույնիսկ ոսկերիչների համար։ Բայց պատերազմի ժամանակ այդ նորաձևությունը սկսեց անհետանալ։ Մնաց միայն սպայական ձեռնափայտը, իսկ մնացած ձեռնափայտերը հիմնականում մնացին որպես աքսեսուարներ արշավականների, լեռնագնացների և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Այն այլևս կարգավիճակի կամ առնական նրբագեղության խորհրդանիշ չէ, ինչպես նախկինում էր: Ձեռնափայտն աստիճանաբար դադարեց լինել ջենտլմենի կերպարի մասն իր տեղը զիջելով ավելի ժամանակակից ու ֆունկցիոնալ աքսեսուարներին։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular