ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ անտառում են փնտրում, մտածում են՝ կենդանիներն են տարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոքրիկ Տիգրանին արդեն որերորդ օրն է չեն կարողանում գտնել, նրա անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում։

2–ամյա փոքրիկը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ երեխան տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։

MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– նշեցին ՆԳՆ–ից։

MediaHub-ի տեղեկություններով՝ անգամ հարակից անտառն ու տարածքներն են ստուգում, ԱԹՍ-ներով էլ, բայց երեխային չեն կարողանում գտնել։ Անգամ դիտարկվում է այն վարկածը, որ երեխային հնարավոր է գիշատիչ կենդանին տարած լինի, բայց ոչ մի հետք չկա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular