ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության նոր փուլը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա, քանի որ երկու երկրներն էլ այնտեղ ունեն ռազմավարական գործընկերներ՝ համապատասխանաբար Ադրբեջանն ու Հայաստանը, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, գրում է jam-news.net–ը։

«Նշանակալից կարող է լինել այն, որ և՛ Պակիստանը, և՛ Հնդկաստանը հատուկ շեշտադրում են կատարում ռազմական համագործակցության վրա։ Այնուամենայնիվ, հակամարտության անմիջական տարածումը Հարավային Կովկաս քիչ հավանական է։ Ադրբեջանն ու Հայաստանը կսահմանափակվեն իրենց գործընկերներին աջակցելու հայտարարություններով։

Այնուամենայնիվ հակամարտությունը կարող է անուղղակիորեն լարվածություն ստեղծել Ադրբեջանի դաշնակիցներ Թուրքիայի, Պակիստանի և գործընկեր Իսրայելի միջև։

Ի վերջո, Թուրքիան և Պակիստանը երկարատև ռազմական համագործակցություն ունեն, և թուրք ռազմական խորհրդատուներն աշխատում են Իսլամաբադում։ Իսկ Իսրայելը Հնդկաստանի հիմնական գործընկերն է ռազմատեխնիկական ոլորտում։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է նոր բնույթ ստանալ։ Սակայն հակամարտության աշխարհագրական հեռավորությունը նրանց համար գոյության սպառնալիք չի ստեղծում։ Այս հակամարտության կարգավորման եղանակը կարևոր է Ադրբեջանի համար։ Պակիստանի դիրքերի ամրապնդումը կամ նրա հաղթանակը Բաքվի համար ցանկալի սցենար է», - ասել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular