ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է` Ռուսաստանի վրա Հաղթանակի օրը Ուկրաինայի հարձակումն «արդարացի» է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաղթանակի օրվա նախօրեին ուկրաինական անօդաչու սարքերի զանգվածային հարձակումները Ռուսաստանի շրջանների վրա Կիևի «արդարացի» քայլն է։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Արդար է, որ այժմ Ռուսաստանի օդային տարածքը նույնպես անհանգիստ է»,- ասել է նա։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ 24 ժամվա ընթացքում շրջանների վրա ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 524 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հինգ հեռահար «Նեպտուն» կառավարվող հրթիռներ, ոչնչացրել են HIMARS բազմակի հրթիռային համակարգի երկու արկ և JDAM կառավարվող վեց ռումբ:

Կրեմլը հայտարարել է՝ Կիևն այս հարձակումներով ցույց է տալիս ահաբեկչական գործողությունների իր հակվածությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular