ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան Չեխիայի արտաքին գործերի նախարարին մեղադրել է «ստրկամտության» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկու խոսքերն այն մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը իրավունք չունի Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևի ապամոնտաժված հուշարձանի նկատմամբ, «ստրկամտության» օրինակ է։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ստրկամտության հրաշալի օրինակ է ցույց տվել։ Նա դավաճանել է բոլորին, այդ թվում՝ իր համաքաղաքացիներին»,- ընդգծել է Զախարովան։

Մայիսի 8-ին Լիպավսկին X սոցիալական ցանցում գրել էր, որ Ռուսաստանը իրավունք չունի Մարշալ Կոնևի հուշարձանի նկատմամբ, որը կանգնեցվել է Պրահայում և ապամոնտաժվել 2020 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular