ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը հայտարարել է առաջիկա օրերին նոր միջուկային ռումբի արտադրության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կսկսի նոր B61-13 ջերմամիջուկային ռումբի արտադրությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ռոբինսի ելույթը Կոնգրեսում։

«Առաջին B61-13 ռումբը կարտադրվի այս ամիս»,-ասել է պաշտոնյան։

B61-13-ը B-61 միջուկային ռումբի նոր տարբերակն է: Այն ստեղծելու որոշումն ընդունվել է 2023 թվականի վերջին։ Մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է ռումբը զինել ամերիկյան կործանիչներով և B-21 ռազմավարական ռմբակոծիչով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular