ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան առանց վարանելու ռազմական օգնություն կցուցաբերի Մոսկվային, եթե ԱՄՆ-ի կամ արևմտյան այլ երկրների «կամակատարները» հարձակվեն Ռուսաստանի վրա, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

«Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի կամակատարները չհրաժարվեն մեր եղբայրական պետության՝ Ռուսաստանի վրա ռազմական հարձակման մասին իրենց վտանգավոր մտքերից և կրկին հարձակում գործեն, ապա ես առանց վարանելու հրաման կտամ ԿԺԴՀ-ի զինված ուժերի կիրառման մասին՝ թշնամիների զինված հարձակումը հետ մղելու նպատակով», - ասել է պետության ղեկավարը։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ դա կանի Կորեա-ռուսական պայմանագրի համաձայն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular