ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի վերջին Մոսկվա են ժամանելու գլոբալ Հարավի և Արևելիք պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերը համակարգողների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Տեղեկացվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Հարավի և Արևելքի պետությունների, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:

Հասկանալի է, որ հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Մեր ունեցած տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի իշխանական թիմում: Բանն այն է, որ հաշվի առնելով բուն հանդիպման ֆորմատն ու թեման՝ ահռելի ճնշում կա Արևմուտքի ու մասնավորաբար Մեծ Բրիտանիայի կողմից, որ Հայաստանի ներկայացուցիչը հանկարծ չմասնակցի: Այսինքն, մասնակցելը կարող է էական հետևանքներ ունենալ: Մյուս կողմից՝ հրաժարվելն էլ լավագույն լուծումը չէ և կարող է էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ՝ առավել ևս նկատի առնելով, որ Ռուսաստանն իր հերթին է կոշտացրել հռետորաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն հրապարակային դաշտում, այլև ներքին, կուլիսային շփումներում:

Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն՝ ընդհանրապես, և Արմեն Գրիգորյանը մասնավորապես, նորից կանգնած են լրջագույն «դիլեմայի» առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular