ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսին զբաղեցրել է 215-րդ տեղը Numbeo հետազոտական ​​ծառայության կողմից կազմված կյանքի որակի աշխարհի 263 լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակում, գրում է newsgeorgia.ge–ն, հարևան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ՝ Երևանը և Բաքուն, համապատասխանաբար 220-րդ և 221-րդ տեղերում են։

Վարկանիշը քաղաքները դասակարգում է բնակիչների գնողունակության ինդեքսի, օդի աղտոտվածության ինդեքսի, բնակարանային գների և քաղաքի բնակիչների եկամտի հարաբերակցության, կենսապահովման արժեքի ինդեքսի, անվտանգության ինդեքսի, առողջության ինդեքսի, ճանապարհային երթևեկության ինդեքսի և կլիմայի ինդեքսի հիման վրա։

Numbeo-ն Հաագան է (Նիդեռլանդներ) անվանել  2025 թվականին ապրելու համար ամենահարմարավետ քաղաքը։ Այն զբաղեցրել է առաջին տեղը վարկանիշային աղյուսակում, այդ քաղաքում կյանքի որակի ընդհանուր ինդեքսը գնահատվել է 229 միավոր։

Թբիլիսիում փորձագետները կյանքի որակի ինդեքսը գնահատել են 118.9 միավոր։ Նրանց արդյունքների համաձայն, Թբիլիսին ունի անվտանգության լավագույն ցուցանիշը (44-րդ տեղն աշխարհի 380 քաղաքների շարքում): Գնողականության ինդեքսում, որտեղ դասակարգումը հիմնված է «որքան բարձր, այնքան լավ» սկզբունքի վրա, Թբիլիսին զբաղեցնում է 236-րդ տեղը 327 քաղաքներից։ Միևնույն ժամանակ, Numbeo-ն պարզել է, որ Թբիլիսին այդքան էլ լավ վիճակում չէ երթևեկության, օդի որակի և քաղաքացիների եկամուտների առումով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular