ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն Իսրայել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի «Ակորդ» կորպորացիան հաղթել է Իսրայելի բնակարանաշինության և շինարարության նախարարության կողմից հայտարարված մրցույթում և շուտով կսկսի խոշոր շինարարական նախագծի իրականացումը հրեական պետությունում։ Այս մասին հաղորդել է Ynet կայքը, գրում է 9tv.co.il–ն։ Կայքի տվյալներով նախագծին մասնակցելու համար Ադրբեջանից Իսրայել կժամանեն 1600 ինժեներներ և շինարարներ։

Սա երկու երկրների միջև սերտ տնտեսական համագործակցության միակ օրինակը չէ։ Այսպիսով, մարտ ամսին ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերությունը և British Petroleum-ը ստացել են Իսրայելի ափամերձ ջրերում գազի որոնման լիցենզիա։ Ադրբեջանի Ազգային նավթային ընկերությունն էլ նախկինում ձեռք էր բերել Թամար գազային հանքավայրի 10 %-ը (գործարքի արժեքը գնահատվել է 900 միլիոն դոլար):

Ynet-ը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմն այժմ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրերը ստորագրած երկրներին։ Այդ հարցն է եղել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի վերջերս Բաքու կատարած այցի թեման։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular