ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ:

Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները: 

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular