ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր, Երևանում նվաստացնում էին վետերաններին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած տարաձայնություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ այցելեց Մոսկվա և մասնակցեց Հաղթանակի շքերթին։ Սակայն դա կտրուկ հակադրվում է այն ամենին, ինչ ներկայումս գովազդում է հայկական հեռուստատեսությունը, գրում է tsargrad.tv–ն։

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայ ժողովուրդը չպետք է մայիսի 9-ին որևէ հաղթանակ նշի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ով ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Ավելին, Արծրունն ասել է, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում։ Այսպիսով, Հայաստանի համար մայիսի 9-ը ոչ միայն տոն չէ, այլ նաև «ողբերգության օր» է, քանի որ, բացի հսկայական զոհերից, այն ոչինչ չի տվել հայ ժողովրդին։

Աչքի է ընկել նաև հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիելյանը։ Նա եթերում հայտարարել է, որ ԽՍՀՄ պատմության մեջ ռուսները այդ պատերազմը անվանում են հայրենական պատերազմ, բայց մարդիկ, իբր, չեն ցանկացել պայքարել նացիստական զավթիչների դեմ։ «Եվ արդյո՞ք կարող է դա կոչվել հայրենիքի պաշտպանության գաղափարով պատերազմ»,– Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հարց է հնչեցրել Դանիելյանը։ Ստացվում է, որ ըստ նրա հարյուրավոր հայ գեներալներ և ԽՍՀՄ հերոսներ մասնակցել են պատերազմին «չցանկանալով պաշտպանել երկիրը», «չցանկանալով գնալ Բեռլին», «չցանկանալով հաղթել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ վետերանների նվաստացում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Եվ դա արդեն մտահոգիչ է։ Ո՞վ գիտի, գուցե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այն, ինչ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի համարձակվում բարձրաձայն ասել»,– կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի կրթության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալենա Արշինովան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular