Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռեցինա գինի
ՖՈՏՈ
Հունաստանը Միջագետքի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի հետ միասին համարվում է ամենահին շրջանը, որտեղ մարդիկ սկսել են գինի պատրաստել: Հին Հունաստանի գինիները տարբերվում էին ժամանակակիցներից: Դրանց արտադրության մեջ օգտագործվում էին տարբեր հավելումներ՝ մեղր և տարբեր խոտաբույսեր։ Այն ինքնին հնացվում էր կավե ամֆորաներում, այլ ոչ թե կաղնե տակառներում, ինչպես մենք սովոր ենք այսօր։ Իհարկե, ժամանակակից գինու արտադրության տեխնոլոգիան առաջ է անցել, բայց Հունաստանը դեռ հիմա էլ արտադրում է գինիներ, որոնցում օգտագործվում են հազարամյակների խորքից մեզ հասած տեխնոլոգիաները: Դրանցից մեկն էլ Ricinus-ն է՝ խեժային գինին, որը հայտնի է եղել իր տարբեր տարբերակներով ավելի քան 2500 տարի:
Ռեցինան սպիտակ (ավելի քիչ տարածված է վարդագույնը, որը կոչվում է կոկկինելի) գինի է 11% ալկոհոլի պարունակությամբ։ Այն կոչվում է խեժային, քանի որ այդ գինու արտադրության մեջ օգտագործվում է հալեպյան սոճու խեժը: Այդ ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ ամֆորաները հերմետիկության համար կնքվում էին խեժով: Բացի այդ, հին հույները խեժ էին ավելացնում գինու մեջ, որպեսզի այն չթթվի։ Նաև նրանք կարծում էին, որ խեժը գինուն տալիս է բուժիչ հատկություններ։
Եվ, չնայած այն հանգամանքին, որ դեռ մ.թ.ա. 3-րդ դարում են հռոմեացիները սկսել գինին հնեցնել տակառներում, Ռեցինա գինին չի կորցրել իր ժողովրդականությունը և գոյատևել է մինչ մեր օրերը: Ներկայումս սոճու խեժը ավելացվում է գինուն խմորման գործընթացում դրան տալով յուրահատուկ բուրմունք։ Դրա պարունակությունը չի գերազանցում 100 գրամը 10 լիտրում (առավել հաճախ խեժի քանկաությունը այդ թույլատրելի սահմանի 15%-ով են անում): Ֆերմենտացման ավարտից հետո խեժը զտվում է: Նման տեխնոլոգիա օգտագործելը թույլատրվում է միայն Հունաստանում, այնպես որ, եթե տեսնեք Ռեցինա գինի այլ երկրից, ապա կարող եք վստահ լինել, որ այն կեղծ է:
Ռիցինան Հունաստանում ամենաշատ արտադրվող գինիներից է և միակն է, որն ունի արտադրության այդքան երկար ավանդույթ: Դրա պատճառն այն է, որ ժամանակակից Հունաստանի տարածքը երկար ժամանակ գտնվել է թուրքերի վերահսկողության տակ (մուսուլմանները ալկոհոլ չեն օգտագործում), ուստի գինու բոլոր մյուս տեսակները սկսել են զարգանալ միայն Հունաստանի անկախացումից՝ 1830 թվականից հետո։
Իր ուժեղ և տարբերվող բույրով Ռիցինան լավագույնս է համապատասխանում կծու ուտեստներին, այսինքն օրինակ հունական խոհանոցին: Հունաստանում այդ գինին ավանդաբար մատուցվում է 10°C սառեցված վիճակում ավանդական գլանաձև պղնձե գավաթներում:
Կ. Խաչիկյան
