ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարանների գիշերն ու Թանգարանների միջազգային օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 17-ին և 18-ին Կոմիտասի թանգարանի մուտքն ազատ է․ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ևս միանում է թանգարանային աշխարհի կարևորագույն իրադարձություններին: Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բաց կլինի մինչև կեսգիշեր՝ 11:00-24:00:

ԾՐԱԳԻՐ

11։00-00։00 Մշտական ցուցադրություն

11։00-00։00 «Փարիզյան հանդիպումներ» Ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի 150-ամյակին

13։00  «Կոմիտասի տունը» Նկարչության բաց դաս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների հետ

15։00 «Ծանոթ և անծանոթ Կոմիտասը» Լուսինե Սահակյանի դասախոսությունը ծանոթ Կոմիտասի մասին, բայց այն Կոմիտասի, որը ոչ թե հուսահատ ու տխուր է, այլ ուրախ, կենսախինդ, մանկասեր, թատերասեր:

Միևնույն ժամանակ Վարդապետը, որը ապրում էր բարդ ժամանակներում, այդ ժամանակների զուգահեռները մեր ապրածի հետ և Կոմիտասի առաքելությունը իբրև ուղեցույց մեզ ապրեցնելու համար:

16։00 «Զար Զընգը, թող զընգը» մանկապատանեկան կրթական ծրագիր Չինարի ծառի մոտ. ինտերակտիվ ծանոթացում նվագարաններին՝ հեքիաթների և երաժշտության ուղեկցությամբ:

18։00 Համերգ. «Գեղարդ» երգեցիկ խումբ և Նոր Նորքի Հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբ

20։00 Առաջին անգամ պարային պերֆորմանս Կոմիտասի թանգարանում «Բալմանուկյան» պարային նախագծի կատարմամբ 

Մայիսի 18

19:00 Համերգային ծրագիր «Նվիրում Կոմիտասին»

Հիշեցնենք, որ այս տարին թանգարանի համար հոբելյանական է. լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման 10-ամյակը։    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular