ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության փոփոխություն․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

Երևանի քաղաքապետարան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular