ԱՄՆ-ը շուտով նոր սերնդի կործանիչներ կստանա․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգները շուտով կստանա վեցերորդ սերնդի F-47 կործանիչներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ռազմաօդային ուժերը կստանան F-47՝ այս մակարդակի միակ կործանիչը։ Ես չգիտեմ, թե ինչու են նրանք ընտրել այդ անունը, բայց դա տպավորիչ մեքենա է», - ասել է Թրամփը Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայում ելույթի ժամանակ։
Նա նաև նշել է, որ F-35-ի թարմացված տարբերակը, որը ժամանակավորապես կոչվում է F-55, հագեցած կլինի երկու շարժիչով։
«Այդպես ավելի հուսալի է։ Ներեցեք ինձ կոպտության համար, բայց դա տրամաբանական է»,- նշել է ԱՄՆ նախագահը։