ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ նման դեպքեր են լինում, դա երբեք մեկ օրվա միջադեպի դրսևորում չի, սա վկայում է այն մասին, որ  դպրոցում եղել են խնդիրներ, որոnնք այդ օրն արտացոլվել են  այս ձևաչափով։ Ճեպազրույցում անդրադառնալով Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպին այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝  ամենակարևոր խնդիրն է հասկանալ՝ ինչպես է այդ իրավիճակը հնարավոր դարձել.«Նման իրավիճակները հնարավոր են լինում, երբ ժամանակին ճիշտ չեն արձագանքում պրոբլեմներին, սա նաև կոմունիկացիայի պակաս է: Դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման գոտում, գտնվում ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման հարցում»:  

Հարցին, արդյոք ուսուցիչը կշարունակի այս պայմաններում աշխատել, թե կփոխի աշխատավայրը, նախարարն արձագանքեց.«Կարծում եմ որևէ մի ուսուցիչ չպետք է իր աշխատանքի  շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ իրեն թիրախավորում են և չեն ստեղծում պայմաններ աշխատելու: Ուսուցիչը պետք է դպրոցում իրեն պաշտպանված զգա, անկախ նրանից ինչ խնդիր է եղել, սա խնդրի լուծման եղանակ չի»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular