ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:
 
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular