ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Վերածվում է Զելենսկու. արևելագետը բացատրել է, թե ուր է Հայաստանը տանում Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ լրատվամիջոցին տված հարցազրույցում արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասել է, թե Հայաստանը սկսում է դուրս մնալ ոչ միայն մեծ համաշխարհային քաղաքականության համատեքստից, այլև նույնիսկ տարածաշրջանային քաղաքականությունից։

«Մենք գիտենք, որ ընդդիմությունը պարբերաբար դժգոհություն է հայտնում և կազմակերպում է հանրային բողոքի ցույցեր: Երկրում հասարակությունն, իհարկե, բաժանված է: Մինչ այժմ համամասնությունները Փաշինյանի օգտին են, բայց դրանք շատ աննշան են: Հայաստանը վերածվում է երրորդ կարգի երկրի և սկսում է դուրս մնալ ոչ միայն համաշխարհային մեծ, այլ նաև տարածաշրջանային քաղաքականությունից: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչպիսի լարված, փոթորկալից արտաքին քաղաքական կյանքով է ապրում Վրաստանը, ինչպես է Ադրբեջանը վարում իր քաղաքականությունը: Իլհամ Ալիևը այցելում է Չինաստան, փորձում է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի, Սիրիայի և Իսրայելի հաշտեցման գործում: Իսկ ի՞նչ կարելի է ասել Հայաստանի մասին: Նա խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հիմա չի կարողանում «վաճառել» անգամ այդ թեման», - բացատրել է Տարասովը:

Արևելագետը ընդգծել է, որ հայերը հավակնություններ ունեցող ժողովուրդ են և կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու պետականությունը երկար պատմության ընթացքում։ Երկրի քաղաքացիների մեծամասնությունը, իսկապես, ապրում է տրավմայի շրջան Ղարաբաղի կորստից հետո, և հենց այդ պահին էլ Փաշինյանը խաղադրույք է կատարում ոչ թե ապացուցված պատմական դաշնակցի և գործընկերոջ, այլ Արևմուտքի վրա, որը Հայաստանը դիտարկում է միայն որպես տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու գործիք։ «Հայերը, իհարկե, անհանգստացած են։ Նրանք քաղաքականապես բավականին գրագետ են, լավատեղյակ համաշխարհային քաղաքականության ներկայիս վիճակին, կրթված և զգում են, որ ինչոր բան այն չէ, և երկիրը սխալ ուղղությամբ է գնում։ Փաշինյանը խաղում է առճակատման վրա։ Գիտեք, նա դարձել է Զելենսկու նման, վերածվել է այնպիսի կերպարի, ինչպիսին, գուցե, Նեթանյահուն է։ Նրա իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է։ Ցանկացած այլ իրավիճակում նա կհեռացվի իշխանությունից», - եզրափակել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular