ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրակի գիշերը Ուկրաինան ենթարկվել է 273 ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Հաջողվել է խոցել 88 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով տուժել են Կիևի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերը։

Կիևի մարզի իշխանությունները հայտնել են, որ հարված է հասցվել Ֆաստովի շրջանում գտնվող համակցված կերերի գործարանին, իսկ Օբուխովի շրջանում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են բնակելի հատվածում՝ մասնակիորեն վնասելով մեկ առանձնատուն և կոտրելով պատուհանները հարևան բազմահարկ շենքում։

Հարձակման հետևանքով զոհվել է մի կին, ևս երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular